Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը շարունակում է գնդակոծել հայկական գյուղերը. սահմանին այսուհետ նոր կարգ է գործելու. «Ժողովուրդ»

16 Հոկտեմբեր, 2015 07:48
Ադրբեջանը շարունակում է գնդակոծել հայկական գյուղերը. սահմանին այսուհետ նոր կարգ է գործելու. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի երկրորդ կեսից սկսած մինչեւ սեպտեմբերի վերջը ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում եւ հրետակոծում էր հայկական դիրքերը, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Հրադադարի կնքումից ի վեր առաջին անգամ Ադրբեջանն այս տարի Հայաստանի սահմանամերձ գյուղերը հրետակոծեց նաեւ խոշոր տրամաչափի հրետանիով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանային լարվածության աճից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «911» ծառայության աշխատակիցներին հանձնարարվել է սահմանային գյուղերում հերթապահություն սահմանել: Հերթապահություն կատարող փրկարարներին նաեւ զենք է հատկացվել, քանի որ չի բացառվում, որ հրետակոծությունների հետ միաժամանակ ադրբեջանցի դիվերսանտներ կարող են ներթափանցել թիկունք, ինչպես անցած տարի դա տեղի ունեցավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ խնդիրը գտնվում է օրենսդրական կարգավորման փուլում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 


 

Լրահոս

Դիտել ավելին