Կարևոր իրադարձություններ

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց

08 Փետրվար, 2019 13:55
Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ԱԺ նախկկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը այս պահին գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում:

Այս մասին հայտնել են  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, որտեղից նշել են նաև , որ Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել հետազոտության նպատակով:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Նրան կրկին կալանավորելու որոշում էր կայացվել հունվարի 22-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին