Կարևոր իրադարձություններ

Իսրայելը Ադրբեջանին կրկին «մահապարտ» անօդաչուներ կվաճառի

05 Փետրվար, 2019 13:56
Իսրայելը Ադրբեջանին կրկին «մահապարտ» անօդաչուներ կվաճառի

Իսրայելական «Aeronautics» ընկերությանը թույլ է տրվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը: Այդ մասին գրում «The Times of Israel»-ը։

Նախկինում Իսրայելի պաշտպանության նախարարությունը արգելք էր դրել «մահապարտ» անօդաչու թռչող սարքերի վաճառքի վրա, քանի որ երկրի պաշտպանության նախարարությունը 2017 թվականին «Aeronautics Defense Systems Ltd.»-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել: Դեպքի առնչությամբ սկսվել էր նաև հետաքննություն:

 

Փետրվարի 4-ին Aeronautics-ը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում:

«Պաշտպանության նախարարությունը հայտնել է ընկերությանը, որ մատակարարման արտոնագրի կասեցումը չեղարկվել է: Ընկերությունը կարող է հնարավորինս արագ ԱԹՍ-ներ մատակարարել իր պատվիրատուին», - նշված է Aeronautics-ի հայտարարությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին