Կարևոր իրադարձություններ

Գյումրիում վրաերթի է ենթարկվել 10-ամյա աղջիկ

20 Հունվար, 2019 23:24
Գյումրիում վրաերթի է ենթարկվել 10-ամյա աղջիկ

Հունվարի 20-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 16:10-ին Գյումրիի բնակիչ, 30-ամյա Խաչատուր Մադոյանը «Opel Vectra» մակնիշի 35 QQ 150 համարանիշի ավտոմեքենայով՝ Գյումրիի Սախարովի հրապարակի և Տ. Ճարտարապետի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչ 10-ամյա Վարդուշ Ղ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է հիվանդանոց, այնուհետև ինքնակամ ներկայացել ոստիկանության Մուշի բաժին: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին