Կարևոր իրադարձություններ

Զորակոչիկների բուժզննումը այսուհետ ՊՆ կառույցների փոխարեն կիրականացնեն քաղաքացիական բուժհիմնարկները

17 Հունվար, 2019 14:40
Զորակոչիկների բուժզննումը այսուհետ ՊՆ կառույցների փոխարեն կիրականացնեն քաղաքացիական բուժհիմնարկները

 Այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը հայտեց, որ եթե նախկինում զորակոչի ենթակա երիտասարդների նախնական բուժզննումն անցկացնում էին ՊՆ կառույցները՝ զինկոմիսարիատներին կից հանձնաժողովները, ապա ներկայում այդ լիազորությունը տրված է քաղաքացիական բուժհաստատություններին՝ պոլիկլինիկաներին։

Նա նշեց, որ նախկինում Պաշտպանության նախարարությունն էր և՛ պատվիրատուն, և՛ ախտորոշում իրականացնողը, և կարող էր տպավորություն ստեղծվել, որ որոշ դեպքերում ՊՆ մասնագետները կարող են աչք փակել երիտասարդների հիվանդությունների վրա՝ նրանց զորակոչելու համար։

Այդպիսի կասկածներից խուսափելու համար հիմա այդ գործառույթը տրվել է Առողջապահության նախարարությունը, և զինակոչիկների նախնական ախտորոշումն իրականացնում են քաղաքացիական բուժհաստատությունները։ Նրանք են որոշում՝ որ զորակոչիկին որքան խորությամբ հետազոտեն, որտեղ գործուղեն ավելի խորը հետազոտությունների համար և այլն։ Օհանյանը կարծում է՝ այս ամենից հետո է միայն, որ զորակոչիկներին ստուգում են Կենտրոնական հավաքակայանում։

Նա հայտնեց, որ  սա դեռ պիլոտային ծրագիր է, որով զորակոչն առայժմ իրականացվել է միայն մեկ զինկոմիսարիատի մասշտաբով, սակայն սպասումների արդարացման դեպքում դա տարածվելու է ամբողջ համակարգի վրա։  Առայժմ վաղ է որևէ գնահատական տալ այս ծրագրին, քանի որ այն ընդամենը մեկ զորակոչ է անցել,- եզրափակեց Օհանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին