Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    562,5
    570,5

  • RUB

    8,06
    8,31

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Սաուդյան Արաբիան դառնում է Եվրոպայում ադրբեջանական նավթի լուրջ մրցակիցը

15 Հոկտեմբեր, 2015 22:37
Սաուդյան Արաբիան դառնում է Եվրոպայում ադրբեջանական նավթի լուրջ մրցակիցը

Աշխարհում նավթի ամենամեծ արտահանող Սաուդյան Արաբիան առաջին անգամ մտել է Եվրոպայի նավթի շուկա եւ սեպտեմբերի վերջերից սկսել է նավթ մատակարարել Լեհաստան:

Ինչպես հաղորդում է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը Եվրոպայի նավթի շուկա Սաուդյան Արաբիայի մտնելը «լուրջ մարտահրավեր» է անվանել, քանի որ սաուդարաբական նավթի` Լեհաստան մուտքը Ռուսաստանին նեղել է այդ երկրի շուկայում. Ռուսաստանը Լեհաստանին տարեկան 20 մլն տ նավթ էր վաճառում:

Ռուսաստանից արտահանվող նավթի մոտ 40 տոկոսը` տարեկան մոտ 100 մլն տ նավթը գնում է Եվրոպայի հյուսիս: Այդ տարածաշրջանը ռուսաստանյան «Ուրալս» նավթի հիմնական սպառողն է: Սակայն վերջին շրջանում Մերձավոր Արեւելքից նավթի էժան տեսակների եվրոպական շուկաներում հայտնվելու հետ ռուսաստանյան նավթը սկսել է կորցնել իր դիրքերը: Եվրոպական շուկայում Սաուդյան Արաբիայի հայտնվելը մրցակցությունն ավելի է խստացնելու եւ գների հետագա էժանացման պատճառ է դառնալու:

Virtualaz.org կայքն այդ առնչությամբ հիշեցնում է, որ ադրբեջանական նավթի հիմնական սպառողը եւս Եվրոպայի երկրներն են: Վերջերս ԱՄՆ-ի էներգետիկայի գծով հեղինակավոր Platts գործակալությունը գրել էր, որ Արեւմտյան Աֆրիկայից (Նիգերիա, Անգոլա) նավթի փոխադրումների աճի հետ կապված` եվրոպական որոշ երկրներից, այդ թվում` Ադրբեջանից գնվող նավթի ծավալները նվազելու են:

Փորձագետների կարծիքով` սեպտեմբերից սկսած Արեւմտյան Աֆրիկայից Եվրոպա օրական 1,6 մլն բարել նավթ է փոխադրվում: Իրավիճակի նման փոփոխությունը կարող է ադրբեջանական նավթի գնորդ ընկերություններին ուղղել դեպի Արեւմտյան Աֆրիկա: Բացի այդ եվրոպական շուկայում Սաուդյան Արաբիայի նավթի հայտնվելը նույնպես անկասկած կմեծացնի ադրբեջանական նավթի հետ կապված մրցակցությունը: Մրցակցությանը դիմանալու համար նավթի վաճառքի միջնորդները ստիպված կլինեն էլ ավելի նվազեցնել վերջերս գրեթե բարելը 50 դոլարով էժանացած ադրբեջանական նավթի գինը, գրում է ադրբեջանական կայքը:

Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական նավթի հիմնական հաճախորդներից Իսրայելը սկսել է նավթ գնել իրաքյան Քրդստանից: Financial Times թերթի համաձայն` այս տարվա մայիսից մինչեւ օգոստոսի 11-ը Իսրայելը իրաքցի քրդերից 19 մլն բարելից ավելի նավթ է գնել, որի շուկայական գինը մոտ 1 մլրդ դոլար է: Դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում նավթի իր պահանջարկի երեք չորորդը Իսրայելը փակել է հենց իրաքյան նավթի հաշվին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին