Կարևոր իրադարձություններ

Իրաքյան ուժերն սկսել են ազատագրման գործողությունները Սալահ ադ Դին նահանգի հյուսիսում

15 Հոկտեմբեր, 2015 22:16
Իրաքյան ուժերն սկսել են ազատագրման գործողությունները Սալահ ադ Դին նահանգի հյուսիսում

Իրաքի օդային ուժերը հոկտեմբերի 15-ին Անբարի նահանգում «Իսլամական պետության» երկու նստավայրեր են ոչնչացրել:

Ինչպես հաղորդում են վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, մյուս կողմից, իրաքյան ուժերն, ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ, լայնամասշտաբ գործողություններ են սկսել Սալահ ադ Դին նահանգի հյուսիսում` երեք կողմերից հարձակվելով ահաբեկիչների վրա:

Հարձակման արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Շրջափակվել է Բայջիի նավթավերամշակման գործարանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան ուժերն ազատագրել են Բայջիում գտնվող տարածքներ` ԻՊ-ին պատճառելով մեծ կորուստներ:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվա նումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի զինյալներ:

 

Լրահոս

Դիտել ավելին