Կարևոր իրադարձություններ

Պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ

14 Դեկտեմբեր, 2018 19:18
Պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչիկները կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ

Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 25-ին եւ 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչեւ դեկտեմբերի 22-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ: Հայտարարված շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձեւով եւ վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի եւ պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում եւ զորամասերի նվագախմբերում, արդի տեխնոլոգիաների խմբում, տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերը սահմանելու, ինչպես նաեւ վիճակահանության եւ ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը հասանելի է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի «Գրադարան» բաժնում:

 

Լրահոս

Դիտել ավելին