Կարևոր իրադարձություններ

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

14 Դեկտեմբեր, 2018 15:06
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Կոտայքի, Հրազդանի, Լոռիի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած, Վեդի-Լանջառ, Մաստարա-Լանջիկ, Սիսիանի «Զանգեր» ճանապարհահատվածներում, Ջերմուկի ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին