Կարևոր իրադարձություններ

Վրաերթի է ենթարկվել «Գեղամա» Հ/Ը լրագրողը. նա մահացել է

11 Դեկտեմբեր, 2018 10:31
Վրաերթի է ենթարկվել «Գեղամա» Հ/Ը լրագրողը. նա մահացել է

Գեղարքունիքի մարզում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Անդրանիկի փողոցում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Սամվել Թաթոյանը իր վարած Nissan մակնիշի 35 ZF 715 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սյոմիկ Մարկոսյանին, ով տեղում մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, դեպքի վայրից մեղայականով ներկայացել է Ոստիկանության Մարտունու բաժին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Մահացածն աշխատում էր «Գեղամա» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։

 

Լրահոս

Դիտել ավելին