Կարևոր իրադարձություններ

Այսօր դատական ոլորտում իրավիճակն ավելի վատ է, քան նախորդ իշխանությունների ժամանակ․ Քոչարյանի փաստաբան

06 Դեկտեմբեր, 2018 15:07
Այսօր դատական ոլորտում իրավիճակն ավելի վատ է, քան նախորդ իշխանությունների ժամանակ․ Քոչարյանի փաստաբան

Այսօր դատական ոլորտում իրավիճակը նույնն է, ինչ նախորդ իշխանությունների ժամանակ, նույնիսկ ավելի վատ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Եթե այս իշխանությունները պետք է տարբերվեն նախորդներից, ինձ թվում է, առաջին հերթին պետք է տարբերվեն նրանով, որ պետք է բացառվի ճնշումը դատական համակարգի նկատմամբ, նույնսիկ ամենալավ նպատակներից ելնելով»,- ասաց նա ու հավելեց․

«Մենք տեսանք, որ դեկտեմբերի 4-ին, երբ ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարությունը, նույն օրը Նիկոլ Փաշինյանը Աշտարակում ելույթ ունենալով սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի վերաբերյալ։

Մենք գտնում ենք, որ սա պատահական չէ, գտնում ենք, որ թեեւ այդ սպառնալիքները քողարկված էին այլ թեմայի մեջ, բայց իրականում ուղղակի ուղղված էին այն դատավորին եւ այն դատարանին, որը պետք է պարոն Քոչարյանի վերաբերյալ կայացնի որոշում: Սպառնալիքի բովանդակությունը հետեւյալն էր, որ մենք նախկին իշխանություններին կբերենք դատարաններ, ճիշտ է, էնտեղ մի քիչ ուրիշ տերմինալոգիա էր, ճնշումների ներքո»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին