Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել

06 Դեկտեմբեր, 2018 12:05
ՀՀԿ-ական  Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել

ՀՀԿ պատգամավորության թեկնածու  Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Այսօր, դեկտեմբերի 6-ին, Վանաձորում տեղի է ունենալու թիվ 11 մանկապարտեզի բացումը։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար տրամադրվել է շուրջ 158 մլն դրամ ՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Նախաձեռնությունը ներառված է եղել Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերում:

Մանկապարտեզի կառուցման ծրագիրն իրականացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անմիջական աջակցությամբ և միջնորդությամբ:

Ուշագրավ է այն փաստը, որ մանկապարտեզի բացման պաշտոնական մասն իրականացվելու է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, միևնույն ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրացուցակով Լոռու մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ, այնինչ Վահրամ Բաղդասարյանը, ում աջակցությամբ և ջանքերով կյանքի է կոչվել մանկապարտեզի կառուցումը, նույնիսկ հրավիրվածների ցուցակում չկա:

Արդյո՞ք  մի օր էլ Սուրեն Պապիկյանի աջակցությամբ կառուցված հաստատության բացմանը Վահրամ Բաղդասարյանը ժապավեն կկտրի նրա փոխարեն: Չէ՞ որ արդեն իրավիճակներ են փոխվել:

Հավելենք նաև, որ Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ և ջանքերով դեռևս վերանորոգման գործընթացում է գտնվում Վանաձորի թիվ 18 դպրոցը, որի աշխատանքների նախահաշիվը կազմել է 1 մլրդ 150 մլն դրամ, որից 807 մլն դրամն արդեն հատկացվել է (2014թ.՝ 100 մլն, 2015թ.՝ 500մլն, 2016թ.՝ 150մլն և 2017թ.՝ 57մլն) և դրա արդյունքում դպրոցի 5 մասնաշենքից 3-ն ամբողջությամբ վերանորոգվել են:

Սա էլ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր կցանկանան հերթագրվել Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված և վերանորոգված հաստատությունների հերթական բացման արարողության ժամանակ ժապավեն կտրելու համար»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին