Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն իր զենիթային Patriot համակարգերը հանել է Թուրքիայի տարածքից

15 Հոկտեմբեր, 2015 21:37
ԱՄՆ-ն իր զենիթային Patriot համակարգերը հանել է Թուրքիայի տարածքից

ԱՄՆ-ն իր զենիթային Patriot համակարգերը հանել է Թուրքիայի տարածքից:

Այս մասին հայտնում է Defense News կայքը` նշելով, որ այդ մասին որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 8-ին:

Զենիթային համակարգերը դուրս են բերվել Իսքենդերունի նավահանգիստ, որտեղից Ocean Globe նավով ուղարկվել ԱՄՆ:

Անկարան խիստ դեմ էր արտահայտվել այդ որոշմանը:

«Մենք չենք կարծում, որ այժմ համակարգերը հավաքելու բարեհաջող ժամանակ է:

Սիրիայի հետ մեր սահմանը բարդ վիճակում է», -բարձրաստիճան թուրք դիվանագետի խոսքը մեջբերել է հրատարակչությունը:

Ամերիկյան զենիթային Patriot համակարգերը թուրքական կողմի խնդրանքով երկրի` Սիրիայի հետ սահմանակից հարավարեւելյան Այնթափի շրջանում տեղակայվել էին 2013 թվականին` սիրիական ավիացիայի մասնակցությամբ հնարավոր բախումներից թուրքական օդային տարածքը, ինչպես նաեւ իրանական հնարավոր հարվածից Հակաօդային պաշտպանության ալեհավաքները պաշտպանելու համար:

2015 թվականի վերջին Թուրքիայում համակարգերի գտնվելու մանդատը ավարտվում էր, եւ ավելի վաղ եւս ենթադրվում էր, որ դրանք պետք է դուրս բերվեն: Թուրքիայի պաշտանական անձինք համառում էին դրանց երկրում մնալու ժամեկտը երկարացնելու հարցում:

Սակայն, Սիրիայում Ռուսաստանի օդուժի գործողությունների սկսվելուց հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Դաշնությունը կարող է քննարկել Թուրքիայից զենիթային հրթիռային կայանքները դուրս բերելու նպատակահարմարության մասին հարցը:

2015 թվականի ամռանը Գերմանիան եւ Նիդերլանդները, որոնց Patriot կայանքները եւս տեղակյաված են Թուրքիայում, հայտարարել են այն մասին, որ դրանք դուրս կբերեն 2016 թվականին:

 

Լրահոս

Դիտել ավելին