Կարևոր իրադարձություններ

Շարմազանովի հետ կարող է բանավիճել բացառապես ձեր քաղաքական շեֆ Փաշինյանը. Գեղամ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

01 Դեկտեմբեր, 2018 14:25
Շարմազանովի հետ կարող է բանավիճել բացառապես ձեր քաղաքական շեֆ Փաշինյանը. Գեղամ Պետրոսյանը՝ Ալեն Սիմոնյանին

ԱԺ պատգամավորի թեկնածու Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ Էդուարդ Շարմազանովի հետ բանավիճելու առաջարկին:

Նա մասնավորապես գրել է.

«Այսօր Ալեն Սիմոնյանը նորից բարձրացրել է Էդուարդ Շարմազանովի հետ բանավիճելու թեման:

Ուզում եմ քաղաքականության մեջ այս անփորձ երիտասարդին ասել, որ իր և Շարմազանովի քաղաքական կշիռները տարբեր են, և Շարմազանովի հետ բացառապես կարող է բանավիճել ձեր քաղաքական շեֆ Փաշինյանը: 

Ինչ վերաբերում է բանավեճին, ապա ես՝ որպես Արագածոտնի մարզում ՀՀԿ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու, պատրաստ եմ ցանկացած տեղ, ցանկացած հեռուստաընկերությամբ բանավիճել քեզ հետ, չնայած նրան, որ իմ անցած քաղաքական ճանապարհը մի քանի անգամ առավել է, քանը ձերը, բայց ոչինչ, ես մի կերպ կդիմանամ դրան և կբանավիճեմ ազգային արժեհամակարգի խնդիրների և այս 7 ամսվա ձեր վարած խայտառակ կառավարման թեմաների շուրջ»,-գրել է Գեղամ Պետրոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին