Կարևոր իրադարձություններ

Ինչե՞ր են ստացել կուսակցությունները քարոզարշավի համար

01 Դեկտեմբեր, 2018 14:18
Ինչե՞ր են ստացել կուսակցությունները քարոզարշավի համար

Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տարբեր կազմակերպություններ իրենց ծառայություններն են առաջարկում իշխող ուժին եւ նրա ներկայացուցիչներին։ Դրանք տարբեր դրսեւորումներ ունեն՝ դահլիճների, տարածքների անվճար տրամադրում, բուկլետների անվճար տպագրություն, քարոզարշավի համար բենզին, մեքենա, ուտելիք, գումարներ: Դրանց որոշ մասն անթաքույց է կատարվում, օրինակ՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին շուրջ 240 միլիոն դրամ հանգանակվեց, մինչդեռ 2017-ին «Ելքի» դրամահավաքներին 3 ուժերը միասին առավելագույնը15 միլիոն դրամ էին հավաքում,- այս մասին գրել է «Հրապարակ» թերթը:

Մամուլի այս հրապարակումից հարց է ծագում՝ այս գումարներն ու անվճար ծառայությունները կոռուպցիոն դրսևորումնե՞ր են, թե՞ ոչ, անգամ եթե կամավոր են։ Shabat.am-ի հետ զրույցում  «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ համակարգող, դիտորդ Դանիել Իոաննիսյանն ասաց.

«Դահլիճները,  եթե հանրային սեփականություն են բոլոր կուսակցություններին պետք է անվճար տրամադրվի՝ կուսակցությունը ներկայացնում է հայտ, որ ցանկանում է որևէ դահլիճում հանդիպում անցկացնի և տրամադրում են, այնպես, որ այս մասով խնդիր չկա:

Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ անհատները կամ կազմակերպությունները իրենց համակրած կուսակցությանն առանց պարտադրանքի, այսինք իշխանությունը չի ստիպում, կամ հանրային միջոցների հաշվին չի, ծառայություններ են մատուցում, միջոցներ են տրամադրում, ապա նորմալ երևույթ է:Իսկ կամավոր տրամադրված օգնությունների ու ծառայությունների հարցը օրենսդրությամբ կարգավորված երևույթ է, և այն ինչ ստանում է կուսակցությունը պետք է հայտարարագրվի: 

Շատ ավելի լավ, որ կուսակցությունն իր համակիրներից տարբեր բաներ է վերցնում, և անում են իր քարոզչությունը, սակայն այստեղ ամենակարևորը հետևյալն է, որ իշխանությունը չպահանջի, չպարտադրի, լծակներ չօգտագործի»:

 Իոաննիսյանի խոսքով բա էլ ուրիշ ինչ միջոցներով պետք է կուսակցությունը քարոզչություն անի, չի կարող գնալ օլիգարխներից գումար  պահանջի:

 

Լրահոս

Դիտել ավելին