Կարևոր իրադարձություններ

Ինչու՞ են Դաշտ գյուղի դպրոցի աշակերտները հրաժարվում մտնել դպրոց

12 Նոյեմբեր, 2018 12:17
Ինչու՞ են Դաշտ գյուղի դպրոցի աշակերտները հրաժարվում մտնել դպրոց

 Լարված իրավիճակը  Արմավիրի մարզի Դաշտ գյուղի  դպրոցում դեռ շարունակվում է:

Այսօր առավոտից աշակերտները դասադուլ են անում,  հրաժարվում են մտնել դպրոց՝ փոխարենը ծածկոցներ են փռել դպրոցի դիմաց, և ցանկանում են դրսում իրականացնել դասապրոցեսը:

Shabat.am լրատվականը  զրուցել է Դաշտ համայնքի ղեկավար  Հրանտ Պետրոսյանի հետ՝առավել մանրամասն տեղեկանալու իրավիճակի մասին:

«Երեխաները ցանկանում են, որ դպրոցի նախկին տնօրենը հետ գա: Նախկին տնօրենը երեխաներ սիրող, ծնողների հետ լեզու գտնող մարդ էր: Իր պավածքով, իր աշխատանքով փաստորեն այս հինգ տարիների ընթացքում երեխաների սիրտը շահել է, դրա համար էլ երեխաները նրա վերադարձն են ուզում»:

Մեր այն հարցին, թե այժմ ի՞նչ իրավիճակ է դպրոցում, համայնքի ղեկավարը պատասխանեց.

«Այժմ երեխաներն ու ծնողները անձրևի տակ դպրոցի դիմաց կանգնած իրենց բողոքն են արտահայտում, այստեղ են նաև լրագրողներ, ոստիկաններ,  խառնաշփոթ վիճակ է, որին չի խանգարում անգամ տեղացող անձրևը»:

Մեր դիտարկմանըթե նա՝ որպես համայնքի ղեկավար ի՞նչ դիրքորոշում ունի ստեղծված իրավիճակի հետ կապվածՀրանտ Պետրոսյանը պատասխանեց.

«Ես իմ ժողովրդի հետ եմ: Եթե ժողովուրդը գտնում է, որ նախորդ տնօրենը լավն էր, ցանկանում է, որ նա մնա , ուրեմն ճիշտն այն էր, որ նա մնար: Ես ոչինչ չունեմ ժամանակավոր պաշտոնակատար տնօրենի դեմ, անգամ չեմ էլ ճանաչում ում մասին է խոսքը: Իսկ ուսուցիչները դեմ են նախկին տնօրենին, քանի որ  հինգ տարի առաջ իրենք լիակատար ազատություն էին վայելում, այսինքն՝ ոչ թե դպրոցում էին, այլ չգիտես որտեղ, անում էին ինչ ուզում էին, իսկ այս հինգ տարվա ընթացքում կարգ ու կանոն  է եղել,ինչը իրենց դուր չի գալիս: Սա է աբողջը», - եզրափակեց համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ այս թեմայով Shabat.am լրատվականը զրուցել էր Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, ով նշել էր, որ Դաշտ համայնքի  դպրոցի նախկին տնօրենը  ոչ թե ազատվել է  աշխատանքից, այլ պարզապես լրացել է նրա պաշտոնավարման հինգ տարին, և ըստ սահմանված կարգի՝ պետք է տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթ անցկացվի, այդ պատճառով էլ նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

 

Լրահոս

Դիտել ավելին