Կարևոր իրադարձություններ

Փայլանը մեջլիսում խոսել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին

09 Նոյեմբեր, 2018 21:38
Փայլանը մեջլիսում խոսել է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին

Ermenihaber.am-ը հայտնում է, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր, ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը Թուրքիայի 2019 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ խոսել է հայ-թուրքական սահմանի փակ լինելու մասին։  

«Եթե սահմանը բաց լինի, հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան, և եթե խնդիրներ ունենք, կլուծենք դրանք։ Այս պատճառով կարծում ենք, որ նոր գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա»,- ասել է Փայլանը:

 Փայլանն անդրադարձել է նաև երկրի ներքին սոցիալական խնդիրներին, մասնավորապես նրան, որ Թուրքիայում գնալով ավելանում է աղքատությունը, մարդկանց գնողունակությունը նվազում է և երկիրը գտնվում է դժվար կացության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին