Կարևոր իրադարձություններ

«Քանի դեռ ես Երեւանի գլխավոր ճարտարապետն եմ, Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվելու»․ Արթուր Մեսչյան

06 Նոյեմբեր, 2018 12:46
«Քանի դեռ ես Երեւանի գլխավոր ճարտարապետն եմ, Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվելու»․ Արթուր Մեսչյան

Երեւանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հոկտեմբերի 6-ին իր առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Հին Երևան» ծրագրի ոչ մի հուշարձան չի քանդվելու, անհարժեշտության դեպքում կփոփոխվեն  նախագծային որոշակի լուծումներ՝ այդ շենքերը պահպանվելու համար։

Նա առաջարկեց պատմական հուշարձանների քանդման թեման սպառված համարել. «Քանի դե ես Երեւանի գլխավոր ճարտարապետն եմ, Երեւանում ոչ մի հուշարձան չի քանդվելու»։

Մեսչյանը շեշտեց՝ այն կառուցապատողները, որոնք կգնեն որոշակի հողատարածք, որտեղ կգտնվի որեւիցե հուշարձան, նրանք պարտավոր են ֆինանսավորել այդ հուշարձանի վերակառուցման աշխատանքները։ «Սա այն է, ինչ չի եղել եւ լինելու է անպայման»,–եզրափակեց նա։  

 

Լրահոս

Դիտել ավելին