Կարևոր իրադարձություններ

Անտոնյանների ընտանիքը ժամանեց Հայաստան

05 Նոյեմբեր, 2018 22:08
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Անտոնյանների ընտանիքը ժամանեց Հայաստան

Մի քանի րոպե առաջ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ուղիղ եթերով տեսանյութ է հրապարակել ՀՀ սփյուռքի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: Սփյուռքի նախարարությունը անակնկալ կերպով, ծաղիկներով եւ նվերներով է դիմավորել Հայաստան ժամանող ընտանիքին:

Տեսանյութում երեւում է, որ երիտասարդ զույգն իրենց հետ բերել են երեք երեխաներին: Մխիթար Հայրապետյանը տեսանյութին կից նաեւ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Եվս մեկ հայ ընտանիք ԱՄՆ-ից վերադարձավ Հայաստան, եւս մեկ հայ ընտանիք որոշեց ապրել, երազել ու նպատակներն իրականացնել հայրենիքում: 

Հ.Գ. Տեսնենք՝ հաջորդ հայրենադարձ ընտանիքին ինչ անակնկալ է սպասվում»:

 

Լրահոս

Դիտել ավելին