Պաշտոնական Կիևը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ սեպտեմբեր ամսին Դոնբասում զոհվել է 16 զինվոր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «112 Украина»-ին և Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Իվան Վարչենկոյի կատարած հայտարարությանը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օգոստոսին մենք ունեցել ենք 45 զոհ, իսկ սեպտեմբերին՝ զոհերի թիվը նվազել է, հասնելով 16-ի: Հոկտեմբեր ամսվա տվյալները կներկայացնենք քիչ ուշ»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Դոնբասում հրադադարի պահպանման ռեժիմը 2 շաբաթվա ընթացքում ամբողջովին պահպանվել է: