Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

19 Հոկտեմբեր, 2018 08:55
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը շրջանների զգալի մասում, 22-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է թույլ անձրև։ 

 

Լրահոս

Դիտել ավելին