Կարևոր իրադարձություններ

ՆԱՏՕ-ից մինչև Ֆրանկոֆոնիա. վարչապետի ամենակարևոր հանդիպումները` լուսանկարներով

11 Հոկտեմբեր, 2018 19:34
ՆԱՏՕ-ից մինչև Ֆրանկոֆոնիա. վարչապետի ամենակարևոր հանդիպումները` լուսանկարներով

Shabat.am  լրատվականը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման առաջին օրվանից, մինչ այժմ տեղի ունեցած  նշանակալի հանդիպումների շարքը:

Փաշինյանի բրյուսելյան հանդիպումները.                                                           

Ստորագրվեց ՆԱՏՕ-ի` հակամարտությունների լուծման մասին հռչակագիրը

12.07.2018

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթից առաջ եւ հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոյի, Լիտվայի նախագահ Դալիաս Գրիբաուսկայտեի հետ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նշել է, որ Հայաստանում եղել է դեռեւս 1988 թվականին՝ հոր հետ ու ունի լավ եւ դրական հիշողություններ:

 

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի եւ Լիտվայի նախագահների հետ:

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան  

  Սա տիկին Մերկելի առաջին այցն էր Հայաստան:

24.08. 2018

 Փաշինյան-Մերկել հանդիպումը երկրորդն էր: Առաջինը ոչ-ֆորմալ էր և կայացավ հուլիսի 12-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Այցը յուրահատուկ էր իր առատ սելֆիներով և քաղաքային զբոսանքով:

 

 Պուտին-Փաշինյան հանդիպումը

 08.09.2018

«Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ». Փաշինյան

Վարչապետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին

24.09.2018

 Վարչապետ Փաշինյանը ելույթ ունեցավ Գլխավոր ասամբլեայում:

Այցը հատկանշական էր մի շարք հանդիպումներով:

Նիկոլ Փաշինյանի և Ավստրիայի կանցլերի հանդիպումը ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում նաև մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը:

Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ գագաթնաժողովում

28.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատեւ զրույց  ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Փաշինյանը՝ Շառլ Ազնավուրի հուղարկավորությանը

Մեծ Վարպետը պատրաստվում էր Հայաստան այցելել հաջորդ շաբաթ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության տասնյոթերորդ գագաթաժողովի առիթով եւ նրան խոստացել էի ծանոթացնել Նոր Հայաստանի հետ, խոստացել էի, որ նա միանգամից կզգա Նոր Հայաստանի հաղթանակած քաղաքացու լավատեսությունն ու ոգին:

Ցավոք, այս խոստումը չկարողացա կատարել, ասել է վարչապետը:

Արարողության ժամանակ վարչապետ Փաշինյանը չի կարողացել զսպել իր արցունքները:

 

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով 2018

 

 Երևանյան գագաթնաժողովի կարգախոսն է «Ապրել միասին»-ը:

 

Վարչապետ Փաշինյանը արժանացել է հայկական Ալիանս Ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին