Կարևոր իրադարձություններ

ՀՅԴ-իշխանություն բանակցություններն այսօր կամ վաղը կսկսվեն

11 Հոկտեմբեր, 2018 16:18
ՀՅԴ-իշխանություն բանակցություններն այսօր կամ վաղը կսկսվեն

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը հայտնել է, որ ՀՅԴ-իշխանություն բանակցությունների համար լավ նախադրյալներ կան:

«Քննարումները դեռ շարունակվելու են, բայց արդեն տեղի ունեցած քննարկման արդյունքում, կարծում եմ, բավականին բարենպաստ միջավայր ստեղծվել է փոխհասկացողության, միմյանց տեսակետները, հիմնավորումները լսելու առումով, և կարծում եմ, որ լավ նախադրյալներ կան փոխհասկացողություն ստեղծելու համար»,- նշել է Համբարձումյանը՝ հավելելով, որ քննարկումը կլինի այսօր կամ վաղը։

«Երբ հանդիպումները կլինեն, բնականաբար, տեղեկացված կլինեք, ոչ մի թաքուն պրոցես չկա»,- եզրափակել է ՀՅԴ ներկաայցուցիչը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին