Կարևոր իրադարձություններ

Մենք ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան ունենք այսօր

10 Հոկտեմբեր, 2018 16:59
Մենք ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան ունենք այսօր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է արտահերթ ընտրությունների անցկացման սցենարին: Վարչապետը նշել է, որ նշված սցենարում ոչինչ չի փոխվել. ինքը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, որից հետո խորհրդարանը լուծարվում է, տեղի են ունենում նոր ընտրություններ:

Վարչապետը դժվարացել է կոնկրետ ժամկետ նշել` երբ է հրաժարական ներկայացնելու:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, թե արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելու է մոնոլիտ խորհրդարան` հաշվի առնելով հանրային այն մեծ աջակցությունը, որ վայելում է իշխող քաղաքական ուժը, Փաշինյանը պատասխանել է.

«Մենք ավելի մոնոլիտ խորհրդարան չենք ունենալու, քան ունենք այսօր, և որևէ կասկած չկա, որ Հայաստանում ժողովրդավարությանը, ժողովրդավարական արժեքներին որևէ բան չի սպառնում, որովհետև դա մեր արժեքային համակարգն է, հավատամքը, մոտեցումը: Դուք` լրագրողներդ, կարող եք փաստել, որ այսօր ՀՀ-ում մամուլն ազատ է այնքան, ինչքան չի եղել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ողջ ընթացքում, և ամեն օրվա ու տարվա հետ մամուլը լինելու է ավելի ու ավելի ազատ, Հայաստանում օրենքի իշխանությունն ավելի ու ավելի ուժեղանալու է, լինելու է իրապես անկախ դատական համակարգ, ընտրությունների արդյունքները չեն կեղծվելու»:

Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՅԴ-ի հետ պայմանավորվածության հարցին՝ նշելով, որ հանդիպում լինելու է, իրենք Փարիզում են պայմանավորվել:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին