Կարևոր իրադարձություններ

Վարչապետը ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարին (տեսանյութ)

08 Հոկտեմբեր, 2018 10:22
Վարչապետը ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարարին՝ Հակոբ Արշակյանին:

«Նախ, հաջողություն եմ մաղթում և ասեմ, որ երբեմն լինում են դեպքեր, երբ նախարարություններում պաուզայի դրսևորումներ եմ տեսնում: Ես մի անգամ կառավարությունում խորհրդակցության ժամանակ մի բարձրաստիճան պաշտոնյայի ասացի՝ իզուր մի սպասեք և ինչին որ սպասում եք, տեղի չի ունենալու, որովհետև Հայաստանում ժողովուրդը հաղթել է»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝  վերջին միջազգային հարցումների համաձայն՝ հեղափոխությունն ունի 92 տոկոսից ավելի աջակցություն. «Ես կարծում եմ, որ այս փաստը պետք է մեզ հուշի, որ հին էջից դուրս գանք:

Բայց եթե կպարզվի, որ կան մարդիկ, ովքեր հին էջից դուրս չեն կարող գալ՝ մենք իրենց կթողնենք հին էջում և կմաղթենք հաջողություն»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին