Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    547
    555

  • RUB

    7,14
    7,39

Կարևոր իրադարձություններ

Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը

04 Հոկտեմբեր, 2018 15:38
Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ «Սասնա Ծռերի» գործով դատական նիստում Սմբատ Բարսեղյանին, Արմեն Բիլյանին և Պավել Մանուկյանին դեռևս կալանքի տակ պահելու անթույլատրելիության մասին․

Արդեն ակնհայտ է, որ հատկապես խափանման միջոցը փոխելու հարցով պահանջը խիստ հասունացած է, միանգամայն արդարացի է և դա ոչ միայն կոնկրետ Պավել Մանուկյանի կամ Արմեն Բիլյանի պահանջն է, այլ ամբողջ ժողովրդի պահանջն է: Իրավիճակ է փոխվել Հայաստանում, շարունակում է փոխվել ու այդ փոփոխությունը պետք է արձանագրվի: Եթե այդ փոփոխությանը համապատասխան որոշումներ չկայացվեն, ապա մենք կունենանք անցանկալի իրավիճակներ ամեն առումներով, թե հոգեբանական, թե ներքին լարումներ, թե ընդհանրապես ժողովրդի հույսի և հավատի անկում, և այլ կարևոր որակական գործոնների կորուստներ, որոնք էապես կվնասեն մեր ազգային անվտանգությանը և մեր առաջընթացին:

Այդ պատճառով ես հորդորում և խնդրում եմ նախ Պ. Մանուկյանին և Ա. Բիլյանին չգնալ ծայրահեղ քայլի և իմանալ, որ դա ամբողջ ժողովրդի պահանջն է, և հորդորում եմ նաև Ձեզ`դատավարության մյուս մասնակիցներին (դատախազություն և դատարան), որ ավելի լայն համատեքստի մեջ նայեն այս երևույթին, քան թե ուղղակի որպես քրեադատավարական գործընթացի մի բաղադրիչի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին