Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որով կապահովվեն քննիչ հանձնաժողովի լիարժեք աշխատանքները

02 Հոկտեմբեր, 2018 11:45
ԱԺ-ում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունը, որով կապահովվեն քննիչ հանձնաժողովի լիարժեք աշխատանքները

 

ԱԺ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր ԱԺ-ում ներկայացվել է երկրորդ ընթեցման:

Հիմնական զեկուցող ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ նախագծում ներկայացվել էր կարգավորում, որի համաձայն կառավարության ներկայացուցիչները հարակից զեկուցման դեպքում պարտավոր են ներկայանալ:

«Այդ պարտականությունը նրանց համար իմպերատիվ կերպով չէր հնչում, և ԱԺ կանոնակարգ օրենքում «կարող են» ձևակերպում էր հնչցված, և սրա համար հիմք էր հանդիսացել որոշակի դեպք ԱԺ-ում՝ խորհրդարանական խմբակցություններից մեկի կողմից կազմակերպված լսումների ժամանակ կառավարության ներկայացուցչի բացակայության հետ կապված: Մենք 6-7 ամիս առաջ նախաձեռնեցինք նախատեսել, որ կառավարության ներկայացուցիչները պարտադիր ներկա լինեն և հարցերի դեպքում՝ պատասխանեն»,-ասաց նա՝ նշելով, որ հայտնի պատճառներով հատուկ շեշտում է ժամանակահատվածը:

Արփինե Հովհաննիսյանը նաև նշեց, որ որոշ կարգավորումներ ևս կան, որոնք կապված են նախորդ շաբաթ կայացած ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի հետ: «Նիստի ժամանակ ներկայացվեց մտահոգություն, որ կան պաշտոնատար անձինք, որոնց համար հնչում է պարտականություն՝ նիստին ներկա լինել, բայց միաժամանակ մտահոգություններ հնչեցին, որ հնարավոր է պաշտոնյան կարևոր տեղեկություն չի ցանկանում տալ և հանկարծ պաշտոնից ազատվի»,-ասաց նա և նշեց, որ քննիչ հանձնաժողովը միաձայն դրույթ է ներկայացրել, համաձայն որի այն պաշտոնատար անձը, որն ԱԺ քննիչ հանձնաժողովի կողմից վարույթ սկսելու պահից պաշտոնավորումը դադարեցնում է, պետք է շարունակի ներկայանալ նիստին:

Բացի այդ, առաջարկվում է, որ որոշ ժամանակավոր խոչընդոտների դեպքում հանձնաժողովն ընդհատի նիստը և այն շարունակվի, երբ վերանան այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել նիստը ընդհատելու համար:v

 

Լրահոս

Դիտել ավելին