Կարևոր իրադարձություններ

Նաիրա Զոհրաբյանի «սիրտը չի դիմացել». ԲՀԿ-ի համար ընտրությունների արդյունքներն անսպասելի են եղել. «Հրապարակ»

26 Սեպտեմբեր, 2018 08:25
Նաիրա Զոհրաբյանի «սիրտը չի դիմացել». ԲՀԿ-ի համար ընտրությունների արդյունքներն անսպասելի են եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների օրը ԲՀԿ թիմն ընտրության արդյունքներին հետևել է «կանյաչնիից», բայց առանց Ծառուկյանի։ Գրեթե ողջ խմբակցությունն է եղել։ Պատգամավորները վաղ առավոտից տարբեր շրջաններում հետևել են ընտրությունների ընթացքին, ապա հավաքվել գործարանի իրենց գրասենյակում։ Արդյունքները նրանց համար շատ անսպասելի են եղել։

 Նաիրա Զոհրաբյանը երեկոյան 10-ին մոտ հեռացել է՝ «սիրտը չի դիմացել»։ ԲՀԿ-ում վերլուծել են, որ մարդիկ իրենց խաբել են կամ էլ վախեցել են գնալ քվեարկության՝ ընտրությունների նախորդ օրը ոստիկանության գործողություններով պայմանավորված։ Ի տարբերություն 25 հազար 219՝ 6,61 տոկոս քվե ստացած ԲՀԿ-ի, «Լույս» դաշինքում գոհ են իրենց ցուցանիշից՝ 18 հազար 112 ձայն կամ 4,98 տոկոս։ Նրանք համեմատվում են ԲՀԿ-ի հետ, և չի բացառվում, որ ապագայում քննարկեն կառավարությունից իրենց նախարարների դուրս գալու և իշխանություններին այլընտրանք դառնալու հարցը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին