Կարևոր իրադարձություններ

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել.

21 Սեպտեմբեր, 2018 14:38
Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել.

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին մարմնական վնասվածքներով «Հանրապետական բժշկական կենտրոն» էր տեղափոխվել մայրաքաղաքի Աջափնյակ թաղամասի 14 տան բնակիչ¸ 1984թ. ծնված Սողոմոն Յուրիի Մելքումյանը։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից:

ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սույն թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23։40-ի սահմաններում Սողոմոն Մելքումյանին Ասկերանի շրջանի Շոշ գյուղում չորս այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել 1991թ ծնված¸ մայրաքաղաքի Պ. Սևակի փողոցի 88 տան բնակիչ՝ Հարութ Մխիթարի Ավշարյանը։ 

Փաստի առթիվ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր¸ որի շրջանակներում դեպքի մասնակիցներից վերցրվել են բացատրություններ¸ ստացվել է տեսաձայնագրություն¸ նշանակվել են տարբեր փորձաքննություններ¸ իրականացվել է դեպքի վայրի զննություն։

Հետգրություն
 
Սողոմոն Յուրիի Մելքումյանի կողմից դեպքի վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում որևէ հայտարարություն չէր տրվել և միայն սույն թվականի սեպտեմբերի 16-ին «Հանրապետական բժշկական կենտրոնից» ստացված հաղորդումից հետո¸ ԱՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել դեպքի հանգամանքների պարզմանը։ Նախնական ստուգումներից հետո¸ սույն թվականի սեպտեմբերի 18-ին դեպքի վերաբերյալ ԱՀ ոստիկանության կողմից տեղեկատվություն է զետեղվել ինչպես ԱՀ ոստիկանության պաշտոնական կայքում¸ այնպես էլ ֆեյսբուքյան էջում։

 

Լրահոս

Դիտել ավելին