Կարևոր իրադարձություններ

Փաշինյանի և Էրդողանի միջև հեռախոսազրույց չի եղել

15 Սեպտեմբեր, 2018 17:12
Փաշինյանի և Էրդողանի միջև հեռախոսազրույց չի եղել

Թուրքական մամուլում շրաջանառվում էր տեղեկություն այն մասին, թե իբր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, խնդրել ազատ արձակել հուլիսի 24-ին հայ- թուրքական սահմանը հատած և կալանավորված Թուրքիայի քաղաքացի 16- ամյա Օզմենին և իբր Փաշինյանը Էրդողանի խնդրանքը չի մերժել։

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը « Էրմենիհաբերի» հետ հեռախոսազրույցում հերքել է լուրը․ «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման հեռախոսազանգ չի եղել»,- ասել է Բալայանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին