Կարևոր իրադարձություններ

Կալանավորվել է քրեական հետախուզության օպերլիազորը

07 Սեպտեմբեր, 2018 21:45
Կալանավորվել է քրեական հետախուզության օպերլիազորը

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 28-ամյա Սուրեն Գինովյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հասցեում գորոծող «Վիվարո» բուքմեյքերական կետում այս տարվա սեպտեմբերի 4-ին և հուլիսի 30-ին զինված, դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: Գ. Շամշյանի տեղեկոթյուններով՝ Ս. Գինովյանը, ով երկար տարիներ աշխատել է ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ նախ համայնքային ոստիկան, այնուհետև քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, հրաժարվել է ցուցմունք և բացատրություն տալ: Տեղափոխվել է դատարան, որտեղ էլ դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի միջնորդությունը, որից հետո Ս. Գինովյանը տեղափոխվել է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ (ոստիկանների բանտ): Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է նախապատտրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն:

Մանրամասները այստեղ՝ 

 

Լրահոս

Դիտել ավելին