Կարևոր իրադարձություններ

«Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու». Արթուր Վանեցյան

04 Սեպտեմբեր, 2018 14:29
«Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու». Արթուր Վանեցյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը համաձայն չէ կարծիքների հետ, թե վերջին շրջանում ծառայությունը հանգիստ է ու նոր բացահայտումներ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը, նշելով,  որ ԱԱԾ-ն ոչ թե հանգստացել է, այլ չի հրապարակում իր բացահայտումները:

«Ես ի սկզբանե ասել եմ, որ չեմ ընդունում ազգային անվտանգության ծառայության հրապարակային աշխատանքը, բայց սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունն էլ շատ էր: Հարգելի լրագրողներ, կամաց-կամաց սովորեք, որ ես էլ հարցազրույց չեմ տալու, չեմ երևալու»,-  ասաց ԱԱԾ տնօրենը:
Դիտարկմանը՝ գործերի մասին էլ չի ասելու, Վանեցյանը պատասխանեց. «Գործերի մասին ասելու եմ, բայց թույլատրելիի սահմաններում»:

Վանեցյանը վստահեցրեց, որ սա իր սեփական որոշումն է․  «Սա չի նշանակում, որ ես բաց չեմ լինելու, ուղղակի փորձելու ենք հնարավորինս սահմանափակել, որովհետև ես կարծում եմ, որ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնն այդքան հրապարակային չպետք է լինի»,- ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին