Լիդիան Արմենիա»-ի մեքենաներն այսօր առավոտյան փակել էին Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում էին իրենց մեքենաները հանել: Այս մասին գրված է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան էջում:
«Լիդիանը ցույց էր տալիս տեսչական մարմնի եզակացությունը, որում տասից ավելի լուրջ խախտումներ էին արձանագրված, և ուզում էին, որ թույլ տանք իրենց գնալ ներս խախտումները վերացնելու: Ժողովուրդը թույլ չտվեց Ամուլսարի տարածք մտնել: Լիդիանի մեքենաները փակել են Ջերմուկի ճանապարհը և հրաժարվում են իրենց մեքենաները հանել, ոստիկանությունը 20 րոպե տվեց ճանապարհը բացելու համար»: