Կարևոր իրադարձություններ

Ծառուկյանի խոսնակը նրա «Կարո՞ղ ա ք**ն եմ ընկել ձեր ձեռը» արտահայտության մասին

06 Հոկտեմբեր, 2015 14:00
Ծառուկյանի խոսնակը նրա «Կարո՞ղ ա ք**ն եմ ընկել ձեր ձեռը» արտահայտության մասին


«Կարո՞ղ ա ք**ն եմ ընկել ձեր ձեռը»,-երեկ Արարատի մարզի խաղողագործներին վրդովված ասել է Գագիկ Ծառուկյանը, նկատելով, թե ՀՀ-ում մենակ ինքը չէ, որ մթերում է իրականացնում:

Ծառուկյանի այս արտահայտությունը վայրկայնների ընթացքում տարածվեց ողջ համացանցում և բնականաբար քննարկումների և քննադատությունների առարկա դարձավ:
Shabat.am-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի այս արտահայտությունը նրա մամլո Խոսնակ Իվետա Տոնոյանը որակեց որպես էմոցիոնալ պոռթկում:

«Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ, այնտեղ եղել են մի քանի հարյուր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը հիմանականում ոչ գլոբալ, այլ անձնական հարցերով դիմել են պարոն Ծառուկյանին, որոնցից գրեթե բոլորին տրվել են լուծումներ: Եվ եթե ինչ որ մի պահի, այո՛, էմոցիոնալ գնահատական հնչեցվեց այն դեպքում, երբ մարդիկ պարզապես ուզում էին իրենց չոփորոշիչներին չհամապատասխանող բերքը մթերման տալ… յուրաքանչյուր մարդ, այո՛ կարող է հունից դուրս գալ և կարող է արտահայտություն անել, որը այո՛, արարողակարգի շրջանակներում չէ»,-ասաց նա:

Նրա խոսքով, սա ընդամենը էմոցիոնալ պոռթկում էր. «Երբ երկու ժամ շարունակ դու լսում ես հարյուրավոր մարդկանց խնդրանքներ և լուծում ես տալիս դրանց և երբ նույն հարցին մի քանի անգամ պատասխանելուց հետո նորից շարունակվում է նույն հարցը հնչեցվել…իրականում խնդիրը այն էր, որ խաղողը փչացած է և չի համապատասխանում չափորոշիչներին, սակայն մարդը պնդում է՝ «ես ինչ անեմ, հիմա ուր տանեմ այս խաղողը»: Երբ մի քանի անգամ բացատրվում է, որ այդ խաղողը չի համապատախանում չափորոշիչներին, որ մի քանի տոննա գինենյութը ուղղակի կփչանա երբ վատ որակի գինենյութ ընդունվի, բայց միևնույնն է շարունակվում է հարցադրումը հնչել, այո՛, մարդ կարող է էմոցիոնալ գնահատական հնչեցնել»:

Իվետա Տոնոյանը նշեց նաև, որ չի ցանկանում գնահատական հնչեցնել կոնկրետ այն լրատվամիջոցի կամ լրատվամիջոցների մասին, որոնք «միտումնավոր շուրջ մեկ ժամ տևած հանդիպումից կտրել են ու տարածել են հատկապես այդ հատվածը, որը էմոցիոնալ պահ էր իրականում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին