Կարևոր իրադարձություններ

Ամերիկացին մոտ 200 000 դոլար է ծախսել վիրահատությունների վրա՝ Մադոննային նմանվելու համար

18 Օգոստոս, 2018 21:53
Ամերիկացին մոտ 200 000 դոլար է ծախսել վիրահատությունների վրա՝ Մադոննային նմանվելու համար

 

Լոս Անջելեսի բնակիչ Ադամ Գուերան տասնյակ հազարավոր դոլարներ է ծախսել պլաստիկ վիրահատությունների համար, որպեսզի արտաքնապես նմանվի երգչուհի Մադոննային:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Գուերան Մադոննայի մոլի երկրպագուն է դարձել 15 տարեկանում: Ամերիկացին անդադար լսել է նրա երգերը, իսկ չորս տարի անց որոշել է դառնալ «դրեգ-քուին» (հակառակ սեռի հագուստ կրող արտիստ): Նա սկսել է ակումբում հանդես գալ ելույթով, որի ժամանակ նմանակում էր հայտնի երգչուհուն:

Հաջորդ 14 տարվա ընթացքում Գուերան 18 պլաստիկ վիրահատություն է կատարել, որպեսզի հնարավորինս շատ նմանվի Մադոննային: Նախ և առաջ նա իմպլանտներ է տեղադրել այտերում, ծնոտում և նստատեղում, ինչպես նաև փոխել է քթի ձևը: Արտաքինի փոփոխությունը նրան 190 000 դոլար է արժեցել: Երգչուհուն նմանակելով նա տարեկան հազարավոր դոլարներ է վաստակում:

 

Լրահոս

Դիտել ավելին