Կարևոր իրադարձություններ

Մեղադրանք է առաջադրվել «Ուղևոր տար» ՍՊԸ-ի փոխտնօրենին

18 Օգոստոս, 2018 10:35
Մեղադրանք է առաջադրվել «Ուղևոր տար» ՍՊԸ-ի փոխտնօրենին

Նախորդ տարվա հունվար ամսին թիվ 58 երթուղին սպասարկող միկրոավտոբուսում գազաբալոնի պայթյունի համար մեղադրանք է առաջադրվել «Ուղևոր տար» ՍՊԸ-ի փոխտնօրենին:


Ինչպես հայտնում են Դատական տեղեկատվական համակարգից՝  «Ուղևոր տար» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սերգեյ Ավագյանը՝ հանդիսանալով  տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության ապահովման պատասխանատու անձ, պարտականությունները չի կատարել:

Նրա հանձնարականով  թիվ 58 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի բեռնախցիկում տեղադրել գազաբալոնային սարքավորում և առանց համապատասխան վկայագրման ճնշափորձարկման փաստաթղթերի ավտոմեքենան հանձնել է նույն ընկերության վարորդ Գ.Ք. Դուրգարյանին:


ԱԳԼՃԿ-ի աշխատակից Կյուրեխյանի կողմից ավտոմեքենայի վարորդից առանց գազաբալոնային սարքավորումների տեղադրման և ճնշափորձարկման ակտերը պահանջելու և դրանց գործողության ժամկետների օրինականությունը ստուգելու՝ չորս բալոնները լիցքավորելուց հետո բալոնների մեկը պայթել է, ինչի հետևանքով Էլ Կյուրեխյանը ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:

Սերգեյ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը:


Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին