Կարևոր իրադարձություններ

Երևանի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում բախվել են մեքենաներ

17 Օգոստոս, 2018 22:10
Երևանի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում բախվել են մեքենաներ

Օգոստոսի 17-ին, ժամը 17:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցում գտնվող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» մակնիշի և «Mercedess E320» մակնիշի ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

 
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին