Կարևոր իրադարձություններ

Երթը դեպի հրապարակ սկսում ենք 17:30-ին Արցախ-Էրեբունի խաչմերուկից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

17 Օգոստոս, 2018 14:55
Հեղինակ՝ Նիկոլ Փաշինյան
Երթը դեպի հրապարակ սկսում ենք 17:30-ին Արցախ-Էրեբունի խաչմերուկից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնեց, որ երթը դեպի Հանրապետության հրապարակ այսօր մեկնարկելու է 17:30-ին Արցախի պողոտա-Էրեբունի պողոտա խաչմերուկից:

«Դա այն տեղն է, որտեղ 2018 ապրիլի 21-ին ինձ առևանգեցին Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության աշխատակիցները, և համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայություն, ոմանք նույնիսկ կմասնակցեն քայլարշավին, և սա կլինի ազգային համերաշխության մի առանձնահատուկ դրսևորում, որովհետև այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան` ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, հասարակությունը, Զինված ուժերը, ժողովուրդը, բանակը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են, և մեզ իսկապես ոչ մի գիծ չի  բաժանում, ու սա իսկապես պետք է դառնա ազգային համերաշխության դրսևորում»,- ասաց նա:

Վարչապետը, դիմելով քաղաքացիներին, խնդրեց, որ այսօր ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանեն:

«Մենք արդեն փորձ ունենք իրականացնելու այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր մասնակիցներ. բոլոր կանխատեսումների համաձայն՝ այսօր հանրահավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, և այս պայմանները յուրաքանչյուրիցս պահանջում են առանձնահատուկ պատասխանատվություն, զսպվածություն»,- ասաց նա և չբացառեց, որ կարող է լինեն ուղարկված մարդիկ, որոնց նպատակը սադրանքներ անելը կլինի, և եթե այնպիսի ագրեսիվություն լինի, որ իրավապահ մարմինները պետք է պատասխանեն, ապա պետք է դիմել ոստիկանություն:

«Իմ խնդրանքը և կոչն այն է, որ այսօրվա միջոցառմանը, ինչպես նախկինում արել ենք, առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք»,- ասաց նա և նշեց, որ ծավալուն ելույթ կունենա, և սպասվում է լուրջ խոսակցություն` նախորդ երեք ամիսների, ապագայի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին