Կարևոր իրադարձություններ

Այս 100 օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է ամբողջ 2017 թվականին վերականգնվածի չափը. Արթուր Վանեցյան

16 Օգոստոս, 2018 13:20
Այս 100 օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է ամբողջ 2017 թվականին վերականգնվածի չափը. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայությունը վերջին 100 օրում գրանցել է մեծ ձեռքբերումներ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Իմ ղեկավարած կառույցը մեծ ձեռքբերումներ է ունեցել: Այս 100 օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է ամբողջ 2017 թվականին վերականգնվածի չափը»,- ասաց ԱԱԾ տնօրենը: 

Վանեցյանը հրաժարվեց անդրադառնալ ԱԱԾ-ի նախկին գործունեությանը և նշեց, որ կարող է խոսել միայն 2018-ի մայիսի 10-ից սկսած գործունեության մասին: «Ես քաղաքական գործիչ չեմ և քաղաքական հայտարարություններ առհասարակ չեմ անում»,- ընդգծեց նա:

Իսկ ԱԱԾ-ի արդյունավետ աշխատանքը՝ ըստ Աթուր Վանեցյանի, պայմանավորված է նոր աշխատանքով, վարչապետի և նոր կառավարության մոտեցումներով:

 

Լրահոս

Դիտել ավելին