Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տան ցանկապատին

16 Օգոստոս, 2018 10:10
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տան ցանկապատին

Օգոստոսի 16-ին, ժամը 00:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է տան պատին և ծուխ է նկատվում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ւնչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ծ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել տան ցանկապատին: Հրդեհի նշաներ չեն հայտնաբերվել: 

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի գոտի:

 

Լրահոս

Դիտել ավելին