Կարևոր իրադարձություններ

Թուրքիան խոստացել է ԵՄ-ին նոր բարեփոխումների գնալ․ Չավուշօղլուի նոր հայտարարությունը

15 Օգոստոս, 2018 19:23
Թուրքիան խոստացել է ԵՄ-ին նոր բարեփոխումների գնալ․ Չավուշօղլուի նոր հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան այսուհետ ժողովրդավարական նոր բարեփոխումների է գնալու՝ նշելով, որ Թուրքիան եվրոպական ընտանիքի մի մասն է, գրում է gazeteduvar.com.tr կայքը։

«Մենք հավատում ենք, մենք այս ընտանիքի մի մասն ենք կազմում։ Այսուհետ մենք առաջին պլան կմղենք մեր ինքնության բարեփոխիչ կողմը։ Գիտենք, որ 2012-ի թվականից ի վեր տեղի ունեցած իրադարձություններն ու դրա դեմ մեր կողմից ձեռնարկված կանխարգելիչ քայլերը ճիշտ չընկալվեցին դրսից։ Անշուշտ, մենք ստիպված էինք ձեռնարկել այդ միջոցները, այդ թվում՝ արտակարգ դրության ռեժիմի սահմանումը։ Մենք տեղյակ ենք, որ այդ ամենի պատճառով մեր համբավը վնասներ է կրել, սակայն այդ ամենը փոխելը մեր ձեռքերում է։ Մի քիչ մենք կփոխվենք, մի քիչ էլ այդ ընկալումը փոխել կփորձենք», - ասել է Չավուշօղլուն։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ թուրքական կողմն արդեն դրական առաջընթաց է նկատում Եվրամիության հետ հարաբերություններում։

Նշենք, որ Թուրքիան ԵՄ անդամ դառնալու հայտ է ներկայացրել 1987 թվականին և դարձել անդամակցության թեկնածու 1999-ից

 

Լրահոս

Դիտել ավելին