Կարևոր իրադարձություններ

Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով

08 Օգոստոս, 2018 23:48
Հայաստանը 7-ից 4-րդ տեղն է բարձրացել համացանցից վարակման փորձերի ենթարկված օգտատերերի բաժնի ցուցանիշով

Հայաստանում 2018թ. ապրիլ-հունիսին օգտատերերի սարքերի 29,98% -ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանը 4-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների շարքում։  2018թ. առաջին եռամսյակում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 36,78% և 7-րդ տեղ, իսկ 2017 երկրորդ եռամսյակում՝ 21,58% և 15-րդ տեղ։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։

  Երկիր Գրոհի ենթարկված օգտատերերի %-ը, ապրիլ-հունիս, 2018թ. пользователей, апрель-июнь, 2018г
1 Բելառուս 33,49
2 Ալբանիա 30,27
3 Ալժիր 30,08
4 Հայաստան 29,98
5 Ուկրաինա 29,68
6 Մոլդովա 29,49
7 Վենեսուելա 29,12
8 Հունաստան 29,11
9 Ղրղզստան 27,25
10 Ղազախստան 26,97
11 Ռուսաստանի Դաշնություն 26,93
12 Ուզբեկստան 26,30
13 Ադրբեջան 26,12
14 Սերբիա 25,23
15 Քաթար 24,51
16 Լատվիա 24,40
17 Վիետնամ 24,03
18 Վրաստան 23,87
19 Ֆիլիպիններ 23,85
20 Ռումինիա 23,55

2018թ. 2-րդ եռամսյակում աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների միջին հաշվով 19,59%-ը գոնե մեկ անգամ ենթարկվել է Malware կարգի վեբ-գրոհի, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է 17,26%.

«Հայաստանը հաստատուն քայլերով վեր է բարձրանում այն երկրների ցանկում, որոնց օգտատերերն առավել հաճախ են ենթարկվում համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Դա վկայում է երկրի նկատմամբ կիբեռհանցագործների հետաքրքրության աճի մասին, ինչպես նաև այն մասին, որ Հայաստանի օգտատերերը ավելի հաճախ են մտնում վնասաբեր բովանդակությամբ կայքեր։ Վեբ-սպառնալիքներից օգնում են պաշտպանվել միայն զգոնությունը և սարքում վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծման առկայությունը»,- պարզաբանում է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում  «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

 

Լրահոս

Դիտել ավելին