Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվել է 136 մլրդ եվրոյի խաղադրույք

08 Օգոստոս, 2018 22:27
Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վրա կատարվել է 136 մլրդ եվրոյի խաղադրույք

Ռուսաստանում անցկացված ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության խաղերի վրա ընդհանուր խաղադրույքների ծավալը հասել է 136 մլրդ եվրոյի: Այդ մասին հաղորդել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի ընթացքում խաղադրույքների միջին շրջանառությունը կազմել է մոտ 2,1 մլրդ եվրո: Եզրափակիչ մրցավեճի դեպքում, որում Ֆրանսիայի ազգային հավաքականի առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ, կատարվել է ընդհանուր 7,2  մլրդ եվրոյի խաղադրույք: Խաղադրույքների մեծ մասը կատարվել է Խորվաթիայի հավաքականի վրա:

ԱԱ-2018-ն անցկացվել է հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին