Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտի նախարարը Վերին Լարսի անցակետում հանդիպել է վրաց գործընկերներին

06 Օգոստոս, 2018 23:23
Տրանսպորտի նախարարը Վերին Լարսի անցակետում հանդիպել է վրաց գործընկերներին

Քիչ առաջ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը Վերին Լարսի անցակետում կարճ հանդիպում են ունեցել վրացի գործընկերների հետ:

Նրանք հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումները տևում են ոչ ավել, քան 2 րոպե, իսկ բեռնատար տրանսպորտային միջոցներինը՝ առավելագույնը 10-15 րոպե (հաճախ ավելի պակաս): 

Այժմ նախարարը և դեսպանը ուղևորվում են ռուսական անցակետ՝ հանդիպելու ռուս գործընկերներ հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին