Կարևոր իրադարձություններ

Միակ նպատակը հաղթանակն է. «Փյունիկի» մրցակից «Մաքքաբիի» գլխավոր մարզիչ

06 Օգոստոս, 2018 21:42
Միակ նպատակը հաղթանակն է. «Փյունիկի» մրցակից «Մաքքաբիի» գլխավոր մարզիչ

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Թել Ավիվի «Մաքքաբիի» մրցակիցը Երևանի «Փյունիկն» է: Օգոստոսի 7-ին Երևանում կկայանա այս զույգի առաջին հանդիպումը:

Այսօր Երևանում լրագրողների հարցերին է պատասխանել «Մաքքաբիի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը և ֆուտբոլիստ Աարոն Շոնֆիլդը, ով էլ սկսեց առաջինը պատասխանել լրագրողների հարցերին.

«Այն փաստը որ «Փյունիկը» հասել է երրոդ փուլ, որոշակի տեղեկություն է տալիս:

Շատ լուրջ մարտահարվեր է ու լուրջ ենք տրամադրված: Ֆիզիկական որակները մրցակցի շատ լավն են, ֆիզիկապես ուժեղ են և այդ առումով իսկական մարտ է լինելու: Շատ տեղեկություն չունենք, թե՛ Հայաստանի, թե՛ թիմի մասին: Լավ ֆուտբոլ ենք ակնկալում: Մեծ նպատակ ենք դրել, առնվազն դուրս գալ խմբային փուլ»,- ասաց հարձակվողը:

 

Այնուհետև խոսեց գլխավոր մարզիչը

««Փյունիկին» սկսել ենք ուսումնասիրել նախորդ փուլից հետո: Գիտենք, որ ամենտիտղոսակիր թիմն է Հայաստանում: Բնականաբար, բավականին հեռուն գնացող նպատակներ ունենք: Ամեն ինչ պետք է անենք, որ մեր առջև դրված նպատակները կատարվեն»:

«Փյունիկի» մասին.

«Կարող եմ ասել, որ մարտնչող թիմ է: Մի քանի խաղացողներ կան, որ բարձր խաղամակարդակի են»:

Տալալաևի մասին.

«Գիտեմ, որ Տալալաևը Հայաստանում լավագույն մարզիչներից մեկն է: Ինչ խոսք, դժվար է լինելու մրցակցել»:

Դիմակայությունում թիմի առջև դրված նպատակի մասին.

«Միակ նպատակը հաղթանակն է: Այն կարող է տրվել միայն ամբողջ 90 րոպե պայքարելուց հետո: Մենք ունենք խնդիր և հետևելու ենք, որ կատարվի այն: Նախ պետք է հաղթանակ տանենք այստեղ, այնուհետև ընդհանուր դիմակայությունում»,- ասաց մարզիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին