Կարևոր իրադարձություններ

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հովհաննես Մաղաքյանը` ոսկե մեդալակիր

06 Օգոստոս, 2018 00:00
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ. Հովհաննես Մաղաքյանը` ոսկե մեդալակիր

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին է մոտենում ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։

Այսօր հայ մարզիկները փայլուն ելույթներ են ունեցել: Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Ինտիգամ Վալիզադային ու դարձել չեմպիոն:

125 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Մաղաքյանը եզրափակչում մրցեց Ուկրաինան ներկայացնող Իդզինսկիի հետ: 


Մեր ըմբիշը հիանալի գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց 4:2 հաշվով`  նվաճելով հերթական ոսկե մեդալը Հայաստանի համար:

 

Երեկ ոսկե մեդալ էր նվաճել 57 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը

 

Լրահոս

Դիտել ավելին