Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊՆ-ը հերքել է ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի վերանայման մասին տեղեկատվությունը

23 Հուլիս, 2018 11:06
ՀՀ ՊՆ-ը հերքել է ռուսական սահմանապահ զորքերի կարգավիճակի վերանայման մասին տեղեկատվությունը

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է հայկական ԶԼՄ-ների կողմից տարածված տեղեկատվությունը` երկրում ռուս սահմանապահների մնալը կարգավորող պայմանագրի հնարավոր վերանայման մասին: 

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով հնարավոր պայմանագրերի փոփոխությունների մասին, իբրև, չի բացառել Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջկառավարական համաձայնագրի որոշ դրույթների վերանայումը:

«Նախարարը նկատի է ունեցել 102-րդ ռուսական ռազմակայանի թեման եւ խոսել է ոչ թե վերանայման, այլ նոր պայմանագրով տեխնիկա ավելացնելու մասին»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է Հովհաննիսյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին