Կարևոր իրադարձություններ

Ֆեդերերը 13-րդ անգամ նոմինացվել է Ստեֆան Էդբերգի անվան մրցանակի համար

15 Հոկտեմբեր, 2015 15:14
Ֆեդերերը 13-րդ անգամ նոմինացվել է Ստեֆան Էդբերգի անվան մրցանակի համար

Ստեֆան Էդբերգի անվան մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է մեկ թենիսիստի սպորտային ոգու և մարզական վարքագծի համար:

Այս անգամ մրցանակի համար նոմինացվել են Ռոջեր Ֆեդերերը, Ռաֆայել Նադալը, Դավիդ Ֆերերը, Կեյ Նիսիկորին, Մարին Չիլիչը, Կևին Անդերսոնը, Դավիդ Գոֆենը և Թիմ Սմիչեկը:

Հարկ է ընդգծել, որ Ֆեդերերը կարիերայի ընթացքում նոմինացվել է 13-րդ անգամ. նախորդ 12 դեպքերից 11-ում մրցանակն իրեն է շնորհվել: Ֆեդերերը նոմինացվել, բայց մրցանակը չի ստացել միայն 2010 թվականին. այն շնորհվել է Նադալին:

 

Լրահոս

Դիտել ավելին