Կարևոր իրադարձություններ

Մերկելը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

20 Հուլիս, 2018 18:51
Մերկելը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն ու բանակցությունները՝ ընդգծելով, որ նրանք հանդիսանում են միջուկային գերտերությունների ղեկավարներ:

«Ամեն անգամ, երբ բանակցություններ են վարվում, դա լավ է բոլորի համար»,-DW.com-ի հաղորդմամբ՝ Մերկելն ասել է հուլիսի 20-ին կայացած ամենամյա ամառային ասուլիսում: Կանցլերը հիշեցրել է, որ ՌԴ նախագահն ԱՄՆ-ում չի եղել 2015 թվականից ի վեր: Մերկելը շեշտել է, որ ճիշտ կլինի շարունակել ԱՄՆ և ՌԴ առաջնորդների հանդիպումները:

Ինչպես նախօրեին հայտնի էր դարձել, Հելսինկիում հուլիսի 16-ին կայացած հանդիպումից հետո Թրամփը ցանկանում է ևս մեկ անգամ հանդիպել Պուտինի հետ և որոշել է նրան հրավիրել Վաշինգտոն:

 

Լրահոս

Դիտել ավելին