Կարևոր իրադարձություններ

«Սասնա ծռերից» Թամրազյանը եւ Իրիցյանը եւս ազատ արձակվեցին

20 Հուլիս, 2018 15:56
«Սասնա ծռերից» Թամրազյանը եւ Իրիցյանը եւս ազատ արձակվեցին

Այսօր` հուլիսի 20-ին, դատավոր Արշակ Վարդանյանի  որոշմամբ, բանարարվեց  «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալներից Թաթուլ Թամրազյանի եւ Գեւորգ Իրիցյանի խափանման միջոց կալանքը փոխելու, ասել է թե՝ նրանց ազատ արձակելու միջնորդությունը: Նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին կես միլիոն դրամ գրավի դիմաց:

Ավելի վաղ նրանց համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, որի տվյալներով՝ մեղադրյալները մի շարք առողջական խնդիրներ ունեն: Վերջերս դատարանը մերժել էր նրանց ազատ արձակելու միջնորդությունը, իսկ պաշտպանական կողմը դա կամայականություն էր որակել, քանի որ նույն մեղադրանքը կրող մյուս ամբաստանյալներն ազատության մեջ են: Այդ ժամանակ դատարանը որպես պատճառաբանություն նշել էր, որ դեռեւս պահպանվում են կալանավորման հիմքերը, քանի որ ամբաստանյալներին հանրային վտանգավորության արարքներ՝ ապօրինի զենք-զինամթերքի պահում, շենք-շինությունների զավթում, պատանդառություն է վերագրվում: Այսօրվա նիստը հետաձգվեց, քանի որ ներկա չէր ամբաստանյալներից Թորոս Թորոսյանը, որը եւս ազատության մեջ է:

Նա դատարանին գրություն էր հղել այն մասին, որ ավտովթարից մահացել է որդին: Ներկա չէին ամբաստանյալներ Արամ Հակոբյանը եւ Մարտիրոս Հակոբյանը, որոնք հիվանդանոցներում բուժում են ստանում: 

 

Լրահոս

Դիտել ավելին